Թրամփը հայտարարել է` Իրանի ղեկավարի պաշտոնի համար «շատ լավ» թեկնածուներ ունի
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքն ունի «երեք շատ լավ» թեկնածու Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի համար։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ում ի նկատի ունի, բայց ներկայացրել է իշխանության փոխանցման հնարավոր սցենարները։
Ըստ Թրամփի՝ այս սցենարներից մեկը կարող է հետևել Վաշինգտոնի կողմից Վենեսուելայում կիրառված մոդելին։ Նա հիշեցրել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ ԱՄՆ հայրենադարձվելուց հետո կառավարության մեծ մասը պահպանել է իր պաշտոնները և հայտարարել է ամերիկյան կողմի հետ համագործակցելու պատրաստակամության մասին։
Ամերիկացի առաջնորդը սա անվանել է «իդեալական սցենար»՝ ընդգծելով, որ նման սցենարի դեպքում միայն երկու մարդ կկորցնի իր պաշտոնները։ Նա չի մանրամասնել Իրանում իշխանության փոխանցման այլ հնարավոր մեխանիզմների մասին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին