Թրամփի վարչակազմը խոստովանել է՝ Իրանը մտադիր չէր հարձակվել Միացյալ Նահանգների վրա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսի փակ լսումների ժամանակ խոստովանել է, որ որևէ հետախուզական տեղեկատվություն չունի Իրանի կողմից ամերիկյան ուժերի վրա առաջինը հարձակվելու ծրագրերի մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գործին ծանոթ աղբյուրներին։
«Ճեպազրույցների ժամանակ վարչակազմի պաշտոնյաները ընդգծել են, որ իրանական բալիստիկ հրթիռները և տարածաշրջանում գտնվող միջնորդ ուժերը անմիջական սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ շահերի համար, սակայն որևէ հետախուզական տեղեկատվություն չի եղել, որ Թեհրանը աաջինը կհարձակվի ԱՄՆ ուժերի վրա», - ասել են գործակալության աղբյուրները։
Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեփական պնդումները, թե Իրանը շուտով կարող է ձեռք բերել բալիստիկ հրթիռներով ամերիկյան ուժերին հարվածելու հնարավորություն, նույնպես անհիմն են։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին