Թրամփի դաշնակիցները ամիսներ շարունակ կոչ են արել նրան Իրանում «գլխատել ռեժիմը»․ WSJ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցները ամիսներ շարունակ կոչ են արել նրան «գլխատել ռեժիմը» Իրանում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ մի քանի ամիս շարունակ Թրամփի դաշնակիցները, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Հանրապետական կուսակցության անդամները, նրա մեջ սերմանել են այն համոզմունքը, որ Իրանի կառավարությունը գտնվում է պատմության մեջ իր ամենաթույլ վիճակում։ Նրանք կոչ են արել Սպիտակ տան նախագահին օգտվել այս եզակի հնարավորությունից և «գլխատել ռեժիմը»։
Թրամփին ասել են, որ նման հնարավորություն «գալիս է սերնդեսերունդ՝ մեկ անգամ»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին