Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը աղմկահարույց հայտարարություն է արել
Աշխարհ
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան այսօր հանդիսանում է նոր զինատեսակների փորձարկման ամենախոշոր հարթակը աշխարհում։ Նրա խոսքերը մեջբերել է The Wall Street Journal-ը՝ նշելով, որ Բեռլինը պետք է «արագ սովորի Ուկրաինայից» և օգտագործի այդ փորձը ոչ միայն Կիևին աջակցելու, այլև սեփական պաշտպանունակությունը ուժեղացնելու համար։
Նախարարի խոսքով՝ ընթացող պատերազմը հնարավորություն է տալիս իրական մարտական պայմաններում գնահատել նոր զինտեխնիկայի արդյունավետությունը։ Այս հայտարարությունը հնչում է այն ֆոնին, երբ Ուկրաինան շարունակում է ստանալ արևմտյան սպառազինություն և ինտեգրվել ՆԱՏՕ-ի ռազմական ստանդարտներին։
Միաժամանակ, փետրվարի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ կլիներ ընդունել միջուկային զենք Ֆրանսիայից կամ Մեծ Բրիտանիայից։ Արգենտինացի միջազգային վերլուծաբան Քրիստիան Լամեսայի կարծիքով՝ նման սցենարի դեպքում Լոնդոնն ու Փարիզը կարող են մնալ առանց Վաշինգտոնի աջակցության, ինչը նոր լարվածություն կստեղծի արևմտյան դաշինքում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին