El País․ Իսպանիան արգելել է ԱՄՆ-ին իր ռազմաբազաները օգտագործել Իրանի դեմ հարվածների համար
Աշխարհ
Իսպանիան արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել իր տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Այս մասին հայտնում է El País թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Մադրիդը նաև պահանջել է դուրս բերել ԱՄՆ ռազմաօդային ուժերի լիցքավորման ինքնաթիռները, որոնք տեղակայված էին իսպանական բազաներում։ Նշվում է, որ որոշումը կայացվել է Իսպանիայի իշխանությունների կողմից՝ Իրանի դեմ գործողություններին ներգրավված չլինելու նպատակով։
ԱՄՆ-ի և Իսպանիայի պաշտոնական կառույցները հրապարակման պահին միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն չեն ներկայացրել։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին