Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր–Պետրոսյան
Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։ Այս մասին ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ արձագանքի արժանացավ փետրվարի 27-ին ընդդիմության պառակտվածության մասին լրագրողի հարցին տված իր պատասխանը։
«Վստահաբար կարելի է հավաստել, որ իր հաղթանակի պարագայում նա չի հրաժարվի Հայաստանի և այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի ևս կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա նաև Պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական եւ ազգադավ արշավը, ինչը հաստատաբար կվերականգնի ողջ հայության միաբանությունը»,– նշել է Տեր—Պետրոսյանը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին