Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա
Արտակարգ Պատահար
Փետրվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Միհրան Ե․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Ռոման Պ․-ի վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը և ուղևորը, Սյունիքի մարզի բնակիչ 34-ամյա Սարուխան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով փետրվարի 28-ին, «Կապան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում վիրավորներից Միհրան Ե․-ն գիտակցության չգալով մահացել է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին