Հայկազ Բաղմանյանը և ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
Իրավունք
Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Հայկազ Բաղմանյանը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները՝ կինը՝ Նարինե Ադամյանը, որդին՝ Պավել Բաղմանյանը, հարսը՝ Արմինե Ղահրամանյանը և նրանց հետ փոխկապակցված Զարա Ադիյանը, մարտի 3-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Տեղեկությունը հրապարակվել է «Ազդարար» հարթակում։
Հաղորդագրության համաձայն՝ Բաղմանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է նախնական ամփոփագիր։
Նրան առաջարկվել է ներկայանալ դատախազություն՝ ծանոթանալու նյութերին և ներկայացնելու իր դիրքորոշումը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին