Վաշինգտոնի հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար. Փաշինյան Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են. Փաշինյան «Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին «Մեծ հիասթափություն կապրենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի ճանաչելիության մասին Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն մեկում «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան 

Ինչքան շատ ենք անվտանգությունը կապում բանակի հետ, այդքան անվտանգության պակաս կա. Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և բոլոր դիվանագետներին մասնագիտական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար և ընդգծել, որ չափազանց կարևոր է դիվանագիտության և դիվանագիտական ծառայության դերի և նշանակության գիտակցումը մեր երկրի զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով, երկրի անվտանգության և բնականոն զարգացման գործում դիվանագիտության և դիվանագիտական ծառայության դերին պետք է ավելի ուշադիր լինել, քանի որ անվտանգություն ասելիս սովորաբար միշտ հասկացել ենք բանակ. «Բայց ավելի ուշ ենք հասկացել, որ ինչքան շատ ենք անվտանգությունը կապում բանակի հետ, այդքան նշանակում է անվտանգության պակաս կա կամ այդքան նշանակում է անվտանգության իրադրությունը կամ վիճակը բարվոք չէ, և ընդհակառակը՝ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս նկատի ունենում փափուկ գործոններ, ինչպես ընդունված է ասել, նշանակում է անվտանգության ավելի հուսալի մակարդակ կա»։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհը, պրոցեսները, տեղի ունեցող փոփոխությունները և իրադարձությունների պատճառահետևանքային կապը ճանաչելը թույլ է տալիս միջավայրն ավելի կանխատեսելի և կառավարելի դարձնել։ «Եվ այս առումով, իհարկե, այն իրադրությունը, որ մենք ունենք այսօր Հայաստանում արտաքին քաղաքական միջավայրի առումով, կարծում եմ՝ բավականին շոշափելի և մեծ ձեռքբերում է: Բայց նաև պետք է չմոռանանք, ի վերջո, մեր դիվանագիտական գործունեության, արտաքին հարաբերությունների ոլորտում մեր գործունեության ամենակարևոր նպատակը. այդ նպատակը մեր երկրի պետական շահը, այն է՝ մեր երկրի տնտեսական զարգացումն ապահովելն է, որովհետև դա էլ է խնդիր, երբ այդքան շատ կենտրոնացած ենք անվտանգության վրա, ինչը, իհարկե, կենսական անհրաժեշտություն է, բայց ինչքան անմիջական է մեր լարվածությունը և անվտանգության մեր կարիքը, այդքան նշանակում է, որ ուղղակի հեռու ենք տնտեսական զարգացման տրամաբանությունից»,- նշել է վարչապետը։

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Պետք է արձանագրել, որ վերջին տարիների պրոցեսները և այն, ինչի մասին հրապարակային խոսում ենք, ակնհայտորեն վկայում են իրադրության դիտանկյունի փոփոխության մասին, երբ տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ խոսելիս, ասում ենք, որ կարծես տնտեսությունը վազանցում է քաղաքական պրոցեսներին, ինչը միանշանակ դրական է։ Դա նշանակում է, որ մեր դիվանագիտական ջանքերն ավելի են կենտրոնացած տնտեսական զարգացման տրամաբանության վրա: Ինչքան մենք կենտրոնացած ենք տնտեսական զարգացման տրամաբանության վրա, նշանակում է՝ այնքան ավելի հեռացած ենք զուտ լարվածության և էսկալացիայի տրամաբանությունից և շրջանակից»։

Իր ելույթում երկրի ղեկավարը խոսել է նաև այս տարիների ընթացքում ձեռք բերված խաղաղության մասին. «Շատ կարևոր է, որ մենք գնահատենք այն խաղաղությունը, որ ունենք: Շատ կարևոր է, որ գնահատենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող ապաշրջափակումը, որն ունենք»։ Վարչապետը շեշտել է՝ Հայաստանի տնտեսական զարգացումն ավելին է, քան կանխատեսվում էր, այդ թվում՝ դիվանագիտական գործունեության հաշվին. «Այդ ձեռքբերումները պետք է կարողանանք պաշտպանել, որովհետև կարծում եմ, որ իսկապես հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից: Բայց սա էլ չպետք է ընդունենք որպես ինքնին հասանելի մի բան: Սա աշխատանքի արդյունք է, հետևողական և գիտակցված աշխատանքի արդյունք է»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, չափազանց կարևոր է շարունակական կրթությունը ձեռքբերումների պահպանման և հետագա զարգացման գործում. «Ես համոզված եմ, որ մեր դիվանագիտական ծառայությունն ունի այդ կարողությունները խնամելու, պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու իր և Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները, որովհետև պահպանելու, պաշտպանելու ամենակարևոր գործիքներից մեկը զարգացումն է, որովհետև եթե որևէ նվաճում, որևէ ձեռքբերում հետագա զարգացում չի ստանում ավելի մեծ և ավելի կարևոր ինչ-որ մի բան դառնալու ուղղությամբ, այն անպայման կորցնում է իր ընթացիկ նշանակությունը: Ես համոզված եմ, որ մենք այս տրամաբանությամբ էլ կշարժվենք առաջ՝ այն գիտակցությամբ, որ փոփոխվող աշխարհում ինքներս պետք է փոխենք մեր մտահորիզոնի շրջանակը և ծավալը: Մենք պետք է կարողանանք ավելի բարձրից նայել աշխարհին, իսկ ավելի բարձրից նայելու համար պետք է կարողանանք բարձրանալ, իսկ բարձրանալու ճանապարհը միանշանակ և աներկբա է՝ կրթությունն է, շարունակական կրթությունը»:

Ամփոփելով ելույթը՝ վարչապետն արձանագրել է, որ այսօր գնում ենք ավելին իմանալու ճանապարհով, որովհետև դա նշանակում է օբյեկտիվ, ոչ միայն էմոցիոնալ, գործնական հնարավորություն՝ ավելին անել մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության համար: «Շնորհակալ եմ բոլոր դիվանագետներին մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության համար ավելին անելու պատրաստակամության և ամենօրյա աշխատանքի համար»,– եզրափակել է երկրի ղեկավարը:

Հաջորդիվ տեղի է ունեցել դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված դիվանագետների երդմնակալության արարողությունը, որի շրջանակներում մի շարք դիվանագետներ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստացել են դիվանագետի վկայականներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վաշինգտոնի հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար. ՓաշինյանՈւիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ ՆահանգներԿալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտելՀայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթWP. Սպիտակ տունը պահանջել է վերսկսել Մեքսիկայի սահմանին արգելապատնեշների կառուցումըԹող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են. Փաշինյան«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասինՄակրոնը նոր բողոքի ցույցերից առաջ հանդիպում կանցկացնի ներքին հետախուզության ներկայացուցիչների հետ Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասինԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին«Մեծ հիասթափություն կապրենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի ճանաչելիության մասինԱնապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն մեկում«Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասինԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԽաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ ՓաշինյանՀՎԿ-ն հորդորում է պատվաստվել գրիպի դեմ և հետևել վարակի կանխարգելման կանոններինԹրամփը ցանկանում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գագաթնաժողովում քննարկվի նաև ապամիջուկայնացման հարցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ. ԿԳՄՍ նախարարի այցըՎարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին՝ 41.8 մլն դրամ Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներՍևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայովՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառըNBC. ԱՄՆ-ը որոշ զորքեր դուրս է բերում Մերձավոր Արևելքի բազաներից Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրերԵվրոպայի հետ Հայաստանի առևտրի աճի մասին կանխատեսումները սպեկուլյատիվ են․ հետազոտությունՄահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-նՀիլարի Քլինթոն․ «Ես շարունակում եմ հավատալ, որ Պուտինը Թրամփի դեմ կոմպրոմատ ունի»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա էՍաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավորՏիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև Փոխվարչապետը և պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP-ի նախագծման աշխատանքները քննարկելուՍտեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանքԴատարանը հաստատել է Մայր Աթոռի իրավասությունը՝ եպիսկոպոսներին պաշտոնից ազատելու հարցում. փաստաբանՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, իրավիճակը ԼարսումՀայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդըՌուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ փրկելու ՍևանըԱրարատի մարզում տղամարդը ներխուժել է տուն, սեռական բնույթի ոտնձգություն արել կնոջ նկատմամբ, ծեծել նրան ու ջարդուփշուր արել տան գույքըԴատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթըՀանրապետության տարածքում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովՔաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենադիտված