Եվրամիությունը վախենում է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով միգրացիայի նոր ալիքից
Աշխարհ
Եվրոպական Միության իշխանությունները վախենում են Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով միգրացիայի նոր ալիքից, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ պաշտոնյային։
Թերթի տվյալներով՝ ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները այս հարցի շուրջ բանակցություններ է վարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Նշվում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է նաև խաթարել ԵՄ-ի՝ էներգամատակարարման դիվերսիֆիկացման ծրագրերը այն բանից հետո, երբ Կատարը դադարեցրեց հեղուկ բնական գազի արտադրությունը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին