ԱՄՆ-ում անհայտ անձինք կենդանի այրել են 50 հազար մեղու ընտանեկան մեղվանոցում
ԱՄՆ
ԱՄՆ-ի Ինդասթրի բորոյում անհայտ անձինք հրդեհել են ընտանեկան մեղվանոցը՝ ոչնչացնելով 50 փեթակ։ Ինչպես հաղորդում է WTAE-ն, հրդեհի հետևանքով զոհվել է շուրջ 50 հազար մեղու։ Մեղվանոցի սեփականատեր Մարկ Բեդիլիոնի խոսքով՝ փեթակները դիտավորյալ են այրվել, իսկ ողբերգական տեսարանը նա հայտնաբերել է հերթական ստուգման ժամանակ։
«Տասնյակ հազարավոր մեղուներ վերածվել էին մոխրի՝ իրենց փայտե արկղերի և հարթակների հետ միասին, որտեղ նախկինում ապրում էին», — նշել է Բեդիլիոնը։ Նա ֆերմեր է և կնոջ հետ վարում է փոքր խանութ, որտեղ մանրածախ վաճառում են սեփական արտադրության բնական մթերք։ Ընտանիքի համար հրկիզումը լուրջ ֆինանսական և հոգեբանական հարված է եղել։
Ֆերմերները դիմել են ոստիկանություն և կոչ արել բոլորին, ովքեր որևէ տեղեկություն ունեն հրդեհի վերաբերյալ, կապ հաստատել իրավապահների հետ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին