Եվրոպայում մտավախություն են հայտնել, որ Թրամփը կարող է կորցնել հետաքրքրությունը Ուկրաինայի նկատմամբ
Աշխարհ
Եթե Մերձավոր Արևելքի հակամարտությունը սրվի, Եվրոպան կարող է հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուշադրության կենտրոնում, իսկ Ուկրաինան կարող է դառնալ «մոռացված հակամարտություն», հաղորդում է Politico-ն։
Ըստ թերթի՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի շարունակական գործողությունը Պենտագոնի և Սպիտակ տան համար առաջնահերթություն է, ինչը եվրոպացի քաղաքական գործիչներին մղում է վախենալ, որ Թրամփը կկորցնի հետաքրքրությունը Ուկրաինայի նկատմամբ։
«ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքում ձգձգված հակամարտության մեջ ներքաշվելու գործնական հետևանքները կարող են ավելի լուրջ լինել, քան քաղաքականը. Ուկրաինան կարող է կորցնել ամերիկյան զենքը, որն անհրաժեշտ է ռուսական ամենօրյա հրթիռային հարվածները հետ մղելու համար, քանի որ ԱՄՆ ուժերը դրանք մեծ քանակությամբ օգտագործում են Իրանի դեմ», - նշվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին