Թուրք հրաձիգները Հայաստանում արծաթե մեդալ են նվաճել
Սպորտ
Հրաձգության Եվրոպայի առաջնության մրցումային 3-րդ օրվա վերջին մեդալները նվաճել են Հունգարիայի, Թուրքիայի ու չեզոք դրոշի ներքո հանդես եկող մարզիկները: Այս մասին հայտնել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության օդամղիչ ատրճանակ միքս (տղամարդ+կին) մրցաձևի եզրափակիչ էին դուրս եկել Հունգարիայի, Ավստրիայի, Թուրքիայի ու չեզոք դրոշի ներքո հանդես եկող մարզիկները:
Ոսկե մեդալը նվաճեցին հունգարները (479.1 միավոր, Եվրոպայի ռեկորդ), արծաթը` թուրքերը (475.6 միավոր), իսկ բրոնզե` չեզոք դրոշի ներքո հանդես եկող մարզիկները (412.8 միավոր):


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին