ԱՄՆ-ը հարվածել է Իրանի սուզանավային բազային, որտեղ տեղակայված էին «Վարշավյանկա» տիպի սուզանավեր
ԱՄՆ
ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել Իրանի սուզանավային բազային, որտեղ տեղակայված էին «Վարշավյանկա» նախագծի (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ Kilo) սուզանավեր։ Այս մասին, հղում անելով ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությանը, հաղորդում է USNI News մասնագիտացված պարբերականը։
Հրապարակման համաձայն՝ հարվածները հասցվել են Իրանի փոքր սուզանավային նավատորմին, որը բաղկացած է մի շարք փոքր չափերի սուզանավերից և ռուսական արտադրության Kilo տիպի մի քանի սուզանավերից։ Միաժամանակ պարբերականը նշում է, որ այս փուլում դժվար է գնահատել հասցված վնասի ծավալը։
Ավելի վաղ ամերիկյան 19FortyFive հանդեսի դիտարկմամբ՝ Իրանի «Վարշավյանկա» նախագծի հիման վրա արդիականացված Tareq տիպի սուզանավերը վտանգ են ներկայացնում ԱՄՆ ռազմածովային ուժերի համար։ Իրանը, ըստ հրապարակումների, ունի երեք Tareq (դիզել-էլեկտրական), երկու Fateh և մի քանի Ghadir տիպի մինի սուզանավեր։ Tareq դասի սուզանավերը համարվում են ամենախոշորն ու առավել կատարելագործվածը Իրանի նավատորմում՝ կարողանալով կրել մինչև 18 տորպեդ և մի քանի օր մնալ ջրի տակ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին