Ղազախստանը հայտարարել է չեզոքություն ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունում
Քաղաքական
Ղազախստանը չի պատրաստվում կողմ ընտրել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունում և պահպանում է չեզոք դիրքորոշում։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Ալիբեկ Բակաևը, փոխանցում է ORDA-ն։
Բակաևի խոսքով՝ Աստանան չի աջակցում հակամարտության որևէ կողմի և դեմ է Մերձավոր Արևելքում լարվածության սրմանը։ Նա ընդգծել է, որ նմանատիպ հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով և միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակում։
Փոխնախարարը հավելել է, որ Ղազախստանը պատրաստ է իր տարածքում հարթակ տրամադրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների համար, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին