Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան պետք է «բուֆերային գոտի» ստեղծի ՌԴ տարածքում
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է «բուֆերային գոտի» ստեղծեն Ռուսաստանի տարածքում՝ Խարկովի ուղղությամբ։ Նրա խոսքերը փոխանցում է «Новости.LIVE»-ը՝ Telegram-ալիքում։
«Ուկրաինական զորքերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բուֆերային գոտին՝ Խարկովի ուղղությամբ, լինի ռուսական կողմում։ Եթե նման գոտի ստեղծվի, ապա որևէ հրետանի չի հասնի», — ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ ռազմական օգնության շարունակման դեպքում բուֆերային գոտին կարող է ընդգրկել գրեթե ողջ Ուկրաինայի տարածքը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նշել էր, որ սահմանային անվտանգության գոտին պետք է ընդլայնվի՝ Ռուսաստանի սահմանամերձ շրջանների անվտանգությունն ապահովելու համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին