Արփինե Սարգսյանը ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան և առանցքային պաշտոն զբաղեցնող անձանց. 24News
Քաղաքական
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանին: Այս մասին հաղորդում է 24News.am—ը։
Նույն հրամանով ոստիկանությունում ծառայությունից ազատվել է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը:
Ինչպես նաև ազատվել է ՆԳՆ տնտեսական վարչության պետ Գրիգոր Մկրտչյանն ու ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ Վարդան Պետրոսյանը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին