Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի «անսահմանափակ» սպառազինության պաշարների մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունեն «բառացիորեն անսահմանափակ» սպառազինության պաշարներ։ Նրա խոսքերը մեջբերում է RealClearPolitics պորտալը։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ունի մեծ քանակությամբ միջին և բարձր հզորության զինամթերք՝ շեշտելով, թե պաշարների սպառման մասին մտահոգությունները անհիմն են։
Այս հայտարարությամբ նա արձագանքել է փորձագետների գնահատականներին, ըստ որոնց՝ ԱՄՆ հակաօդային պաշտպանության Patriot և THAAD համակարգերի համար նախատեսված հրթիռների պաշարները կարող են սպառվել։ Թրամփը նաև պնդել է, որ Իրանը չունի հակաօդային պաշտպանություն՝ հավելելով, թե «շուտով դա կերևա»։
Ավելի վաղ ռազմական վերլուծաբան Շաշանկ Ջոշին նշել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ թիրախների խոցման համակարգերի զինամթերքի պաշարները կարող են սպառվել արդեն հաջորդ շաբաթ՝ հատկապես բարձր տեխնոլոգիական միջոցների մասով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին