Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների առնչությամբ
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում զարգացումներին՝ նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի առնչությամբ:
Այս համատեքստում ընդգծվել է ստեղծված իրավիճակի շուտափույթ՝ խաղաղ հանգուցալուծման ու այդ ուղղությամբ ջանքերի կարևորությունը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին