Լուկաշենկոն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ անվանել է «վերոլոմ հարձակում»
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեիի հետ հանդիպման ժամանակ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները բնութագրել է որպես «Իսրայելի վերոլոմ հարձակում՝ ԱՄՆ աջակցությամբ»։ Նրա խոսքերը փոխանցել է «Пул Первого» Telegram ալիքը։
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի համար նման գործողությունները անընդունելի են, հատկապես հաշվի առնելով, որ հարվածների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Նրա խոսքով՝ նման հարձակումները վտանգավոր են և կարող են ավելի խորացնել տարածաշրջանում արդեն առկա լարվածությունը։
Բելառուսի նախագահը նաև զգուշացրել է, որ հակամարտության հետագա սրումը կարող է հանգեցնել անկանխատեսելի զարգացումների։ Ավելի վաղ Լուկաշենկոն առաջին անգամ արձագանքել էր Իրանում տեղի ունեցած իրադարձություններին՝ ցավակցություն հայտնելով երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին