Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Արտակարգ Պատահար
Երևանի Կոտովսկու փողոցում գտնվող տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 11։42-ին, մարվել՝ 12։18-ին։ Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 4-ին՝ ժամը 10։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոտովսկու փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին