«Ոչ պատերազմին». Իսպանիայի վարչապետը Թրամփի սպառնալիքներին պատասխանել է երկու բառով
Աշխարհ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոշտ արձագանք է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ հայտարարելով, որ պատերազմը անընդունելի է։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
«Ոչ պատերազմին», — ասել է Սանչեսը՝ մեկնաբանելով Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը։ Նա նաև նշել է, որ Իսպանիան չի աջակցում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին Իրանի դեմ՝ դրանք անվանելով հնարավոր «կատաստրոֆա» տարածաշրջանի համար։ Վարչապետի խոսքով՝ այս դիրքորոշումը կիսում են բազմաթիվ կառավարություններ և միլիոնավոր քաղաքացիներ ամբողջ աշխարհում։
Սանչեսի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը քննադատել էր Մադրիդին՝ Իրանի դեմ գործողությունների համար ԱՄՆ-ին և Իսրայելին իսպանական ռազմական բազաները օգտագործելու թույլտվություն չտալու պատճառով։ ԱՄՆ նախագահը Իսպանիայի դիրքորոշումը անվանել էր «սարսափելի» և չէր բացառել, որ Վաշինգտոնը կարող է օգտագործել այդ բազաները, եթե անհրաժեշտ համարի։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին