Համացանցում հայտնվել են Ուկրաինայի կողմից հարձակման ենթարկված ռուսական գազատար նավի կադրերը
Քաղաքական
Համացանցում հրապարակվել են լուսանկարներ ռուսական «Արկտիկ Մետագազ» գազատար նավից, որը, ըստ ռուսական կողմի, հարձակման է ենթարկվել Ուկրաինայի կողմից Միջերկրական ծովում։ Կադրերը տարածվել են OSINTtechnical նախագծի կողմից X սոցիալական ցանցում։
Օդից արված լուսանկարում երևում են նավի ձախ կողային հատվածի վնասվածքները, որոնք ենթադրաբար առաջացել են հարձակման հետևանքով։ Ավելի վաղ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ նավը ենթարկվել է հարձակման Մալթայի տարածքային ջրերին մոտ հատվածում։
Ռուսական կողմի տվյալներով՝ գազատար նավը թիրախավորվել է անօդաչու նավակներով, որոնք, ըստ պաշտոնական տեղեկությունների, արձակվել են Լիբիայի ափերից։ Փրկարարական ծառայությունների գործողությունների շնորհիվ նավի բոլոր 30 ռուսաստանցի անձնակազմի անդամները փրկվել են։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը միջադեպը որակել է որպես միջազգային ահաբեկչություն և ծովային ծովահենություն։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին