Թրամփը սպառնում է ամբողջությամբ դադարեցնել առևտուրը Իսպանիայի հետ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել ամբողջ առևտուրը Իսպանիայի հետ այն բանից հետո, երբ Մադրիդը հրաժարվել է թույլ տալ ամերիկյան զինուժին օգտագործել իր տարածքում գտնվող ռազմական բազաները Իրանի դեմ գործողությունների համար։ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է հարգի միջազգային իրավունքն ու Եվրամիություն–ԱՄՆ առևտրային համաձայնագրերը։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը քննադատել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանի վրա՝ դրանք անվանելով միջազգային իրավունքի խախտում և կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Երկրի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը նույնպես հայտարարել է, որ իսպանական ռազմական բազաները, որոնք համատեղ են օգտագործվում ԱՄՆ-ի հետ, չեն կիրառվի Իրանի դեմ հարձակումների համար, քանի որ դրանք գտնվում են Իսպանիայի ինքնիշխանության ներքո։
Այս հայտարարություններից հետո ԱՄՆ-ը հարավային Իսպանիայի Ռոտա և Մորոն ռազմաբազաներից տեղափոխել է 15 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ լիցքավորման օդանավեր։ Թրամփը հայտարարել է, որ Իսպանիան «վատ է պահել իրեն» և հանձնարարել է ֆինանսների նախարարությանը դադարեցնել տնտեսական հարաբերությունները Մադրիդի հետ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին