ԱՄՆ-ն Իրանում քրդական ապստամբություն է նախապատրաստում. ԶԼՄ
ԱՄՆ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) զինում է քրդական ուժերին Իրանում ժողովրդական ապստամբություն հրահրելու համար, հաղորդում է CNN-ը։
«ԿՀՎ-ն աշխատում է քրդական ուժերին զինելու ուղղությամբ Իրանում ժողովրդական ապստամբություն հրահրելու համար։ Աղբյուրները հայտնում են, որ Թրամփի վարչակազմը ակտիվորեն բանակցություններ է վարում իրանական ընդդիմադիր խմբավորումների և Իրաքի քրդական առաջնորդների հետ՝ ռազմական աջակցություն ստանալու համար», - հաղորդում է ամերիկյան ցանցը։
Նշվում է, որ իրանական քրդական աշխարհազորայինների թիվը մի քանի հազար է և տեղակայված է Իրան-Իրաք սահմանի երկայնքով, հիմնականում՝ Իրաքյան Քրդստանում։ Հակամարտության սկզբից ի վեր մի քանի խմբավորումներ հայտարարել են ակտիվ գործողությունների մասին և կոչ են արել իրանական զինված ուժերին անցնել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նույնպես հարվածներ է հասցնում քրդական աշխարհազորայինների դեմ, հաղորդում է CNN-ը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին