Մակրոնը խոստացել է Մերձավոր Արևելքում չեզոքացնել իրանական ԱԹՍ-ները
Աշխարհ
Ֆրանսիան մասնակցել է Մերձավոր Արևելքի երկրների վրա Իրանի հարվածների հետ մղմանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից հեռարձակված ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ։
«Մենք անմիջապես արձագանքեցինք և հակամարտության առաջին ժամերին ինքնապաշտպանության նպատակով խոցեցինք անօդաչու թռչող սարքեր՝ մեր դաշնակիցների օդային տարածքը պաշտպանելու համար», - ընդգծել է Մակրոնը։
Ֆրանսիայի առաջնորդը հիշեցրել է ԱՄԷ-ի, Քուվեյթի և Կատարի հետ ռազմական համագործակցության համաձայնագրերը։ Նա նաև խոստացել է «համերաշխություն ցուցաբերել» Իրաքի և Հորդանանի հետ հարաբերություններում։
Մակրոնը հավելել է, որ առկա միջոցներից բացի՝ վերջին ժամերին տեղակայվել են Rafale կործանիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և օդային ռադարներ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին