Լիտվան հայտարարել է Իրան զորքեր ուղարկելու իր պատրաստակամության մասին
Աշխարհ
Լիտվան պատրաստակամություն է հայտնել իր զինված ուժերը ուղարկել Իրան, եթե Միացյալ Նահանգները խնդրի դա։ Այս մասին LRT-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի նախագահի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։
«Մենք դեռևս նման խնդրանք չենք ստացել, բայց եթե ստանանք, կքննարկենք այն մեր դաշնակիցների հետ», - նշել է Սկայսգիրիտեն։
Նա հավելել է, որ նման սցենարի դեպքում Լիտվան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Միացյալ Նահանգներին, այդ թվում՝ Իրան զորքեր ուղարկելու հնարավորության վերաբերյալ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին