ԱՄՆ-ը փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ԱՄՆ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը իրականացրել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձնական արձակումը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածների հրամանատարությունը։
Հրթիռը արձակվել է մարտի 4-ին Կալիֆոռնիայում գտնվող Վանդենբերգ ռազմաբազայից և թռիչքի ընթացքում անցել մոտավորապես 7 հազար կիլոմետր՝ հասնելով նախատեսված թիրախային հատվածին Մարշալյան կղզիների Կվաջալեյն ատոլի մոտ գտնվող հրթիռային փորձարկման տարածքում։ Փորձարկման ընթացքում հրթիռը չի կրել մարտական գլխամաս։
Ավելի վաղ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մշակում է նոր LGM-35A Sentinel միջմայրցամաքային հրթիռը, որը նախատեսված է փոխարինելու Minuteman III համակարգին և կարող է հասնել Ռուսաստանի տարածք։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին