Իրանի հետ հակամարտությունը սահմանափակում է ԱՄՆ-ի այլ ռազմական գործողությունները
ԱՄՆ
ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է Մերձավոր Արևելքում Իրանի շուրջ ընթացող հակամարտության վրա, ինչի հետևանքով Վաշինգտոնը դժվար թե կարողանա սկսել այլ լայնածավալ ռազմական գործողություններ։ Այդ մասին «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Մալեկ Դուդակովը։
Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ի և Էկվադորի համատեղ իրականացվող հակաթմրանյութային գործողությունը սահմանափակ բնույթ ունի և չի ազդի Վաշինգտոնի ռազմական հնարավորությունների վրա։ Նրա խոսքով՝ նման գործողություններ հաճախ իրականացվում են ոչ թե Պենտագոնի, այլ դաշնային գործակալների մասնակցությամբ և չեն պահանջում մեծ ռազմական ռեսուրսներ։
Միևնույն ժամանակ քաղաքագետը նշել է, որ ավելի խոշոր ռազմական գործողությունները, օրինակ՝ Կուբայի ուղղությամբ հնարավոր էսկալացիան, ներկայումս քիչ հավանական են։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ի հիմնական ռազմական ուժերը կենտրոնացված են Մերձավոր Արևելքում, և այդ պատճառով այլ ուղղություններով գործողությունները կարող են հետաձգվել։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին