Լրագրողից գողացել են հարյուր հազարավոր նիկոտինային փաթեթներ
ԱՄՆ
Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին պատկանող ALP Nicotine Pouches բրենդի պահեստից գողացվել է շուրջ 378 հազար տուփ նիկոտինային փաթեթ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ընկերությունը պատրաստվում էր շուկա դուրս բերել սահմանափակ քանակով նոր արտադրանք։ Սակայն փետրվարի վերջին անհայտ անձը ժամանել է Հարավային Կալիֆոռնիայում գտնվող պահեստ, ներկայացրել աշխատակցի կեղծ փաստաթղթեր և դուրս բերել ամբողջ ապրանքային խմբաքանակը։
Նշվում է, որ գողացված արտադրանքի արժեքը գնահատվում է մի քանի միլիոն դոլար։ Կարլսոնի ընկերությունը հայտարարել է 100 հազար դոլար պարգևավճար այն անձանց համար, ովքեր կօգնեն հայտնաբերել և բռնել գողին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին