Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել
Քաղաքական
Ուկրաինայի նախագահի գրասենյակում կարծում են, որ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների գործընթացը կանգ է առել։ Այս մասին հաղորդում է «Сотрудник ОП» Telegram ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների ընթացքում որոշակի զիջումների է գնացել և պատրաստակամություն է ցուցաբերել համաձայնությունների հասնելու հարցում։ Սակայն, ըստ աղբյուրների, կողմերը մինչ այժմ չեն կարողացել հասնել վերջնական համաձայնության, և պատերազմի դադարեցման հեռանկարը կրկին հետաձգվում է։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան մտադիր են շարունակել խաղաղ բանակցությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ չնայած Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին։ Հնարավոր հանդիպման վայրերից մեկը դիտարկվում է Ստամբուլը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին