Բրիտանիայում քննադատել են Թրամփին՝ Սթարմերի մասին հայտարարության համար
Աշխարհ
Բրիտանական քաղաքական գործիչները, դիվանագետներն ու զինվորականները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի վերաբերյալ նրա հայտարարության համար։ Այս մասին գրում է բրիտանական The Independent պարբերականը։
Վրդովմունք է առաջացրել Թրամփի այն արտահայտությունը, որտեղ նա ասել է, որ Սթարմերը «Ուինսթոն Չերչիլ չէ»։ Բրիտանացի պաշտոնյաների մի մասը նշել է, որ վարչապետը ճիշտ է վարվել՝ հեռու մնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունից։
Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Սըր Փիթեր Ուեսթմաքոթի խոսքով՝ Թրամփը հաճախ կոպիտ է արտահայտվում նույնիսկ իր դաշնակից երկրների ղեկավարների մասին և մի շարք հարցերում նաև անարգալից է խոսել Մեծ Բրիտանիայի հասցեին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նաև դժգոհություն էր հայտնել Լոնդոնի հետ ռազմական համագործակցությունից Իրանի շուրջ լարվածության ֆոնին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին