Զելենսկին մեկնաբանել է Մերձավոր Արևելքի իրավիճակը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդի հետ։ Այդ մասին նա հայտնել է իր Telegram-յան էջում։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և սկզբից ի վեր զբաղեցրել է սկզբունքային դիրքորոշում։ Նա նաև ընդգծել է, որ աջակցություն և համերաշխություն է հայտնել Հորդանանի ժողովրդին և ամբողջ տարածաշրջանին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրները պետք է ավելի սերտ համագործակցեն տարածաշրջանային անվտանգության ապահովման համար։ Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նույնպես աջակցություն էր հայտնել Հորդանանի թագավորին և նշել, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին