Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը 

 Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքական

Այսօր խնդիրը սահմանների կամ հերթական գյուղի մոտակայքում գտնվող հողակտորի մասին չէ: Այսօր խնդիրը մեր գոյության իրավունքի մասին է: Այն պլանը, որն իրականացվում է մեր աչքի առաջ, ոչ մի կապ չունի դիվանագիտության կամ տարածքային վեճերի հետ: Սա հաջորդական, մեթոդական ծրագիր է՝ ուղղված հայկական պետականության վերացմանը և հայ ժողովրդի ֆիզիկական անհետացմանը երկրի երեսից:

Մեզ փորձում են վերածել «Արևմտյան Ադրբեջանի»: Սա ոչ թե ինտերնետային սարսափելի պատմություն է, այլ բավականին կոնկրետ պլան, որը հակառակորդի կողմից տարածվել է միջազգային գրասենյակներում: Եվ մինչ մեզ պատմում են խաղաղության մասին, ըստ էության՝ Հայաստանին ոչնչացման պատերազմ են հայտարարում: 

Թշնամին այս պատերազմը վարում է հինգ ուղղություններով, և եթե այսօր չդիմադրենք, վաղն անդառնալիորեն ուշ է լինելու:

Քայլ առաջին. Օկուպացիա. Մեզ ջնջում են քարտեզից
Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ պատերազմն ավարտվել է: Բացեք արբանյակային քարտեզները: Մեր տարածքի 240 քառակուսի կիլոմետրը այլևս մերը չէ: Այն Ադրբեջան է դարձել: Ջերմուկի հարակից տարածք, Վերին Շորժայի հարակից տարածք, Ներքին Հանդ... Մենք կորցրինք Արցախը, և մինչ մենք վիճում էինք, թե ով է մեղավոր, թշնամին մտավ Գեղարքունիք և Սյունիք:

Պետք չէ խոսել «դելիմիտացիայի» մասին: Սա վիրահատություն է առանց անեսթեզիայի: Միայն կտրում են ոչ թե սահմանը, այլ մեզ: Սկզբում նրանք վերցնում են հողը, հետո վերանվանում են այն: Սևանը նրանք արդեն իրենց անունով են կոչում, Արարատը հռչակել են «թյուրքական ժառանգություն»: Ջնջում են անունները, ջնջում են ժողովրդին:

Մեր ծրագիրը պարզ է՝ ոչ մի քառակուսի մետր տարածք: Ոչ մի անկլավ՝ դատարկ խոստումի դիմաց: Միջազգային դիտորդներ՝ այո: Զիջումներ՝ ոչ: Մինչև չստիպենք հակառակորդին հեռանալ մեր ինքնիշխան տարածքից, խաղաղության մասին ցանկացած խոսակցություն կդառնա մեր ոչնչացման մասին խոսակցություն:

Քայլ երկրորդ. Եկեղեցի. Մեր ինքնությունը՝ թիրախում
Նկատո՞ւմ եք, թե ինչպես են մեթոդաբար ոչնչացնում մեր Եկեղեցին: 2026 թվականի փետրվար: Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը ստիպված է տեղափոխվել Ավստրիա, քանի որ Հայաստանում հոգևորականներին հալածում են:
Մեզ համար Եկեղեցու պաշտպանությունը հավասարազոր է Հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Եկեղեցին մեր ինքնության արմատն է, այն հիմքը, որի վրա դարեր շարունակ պահպանվել է ազգը: Երբ իշխանությունը ճնշում է Եկեղեցին այն պահին, երբ թշնամին կանգնած է դարպասների մոտ, սա սխալ չէ: Սա քաղաքականություն է հենց այդ թշնամու համար: Սա փորձ է զրկել մեզ ինքնությունից:
Մենք չենք թույլատրի, որ մեր ազգային սրբավայրը վերածեն քաղաքական խաղերի մանրադրամի: Ով ձեռք է բարձրացնում Եկեղեցու վրա՝ աշխատում է Արևմտյան Ադրբեջանի համար:

Քայլ երրորդ. Տնտեսություն. Մեզ կլանում են ամբողջությամբ
Մեզ ասում են՝ «Բացում ենք սահմանները, կլինեն ներդրումներ, միջանցքներ, ոսկե լեռներ»: Նայեք ստորագրված փաստաթղթերին: TRIPP գործարքը, որտեղ գլխավոր տրանսպորտային զարկերակի 74%-ը գնում է ԱՄՆ-ին, իսկ Հայաստանը ստանում է 26%-ը՝ 49 տարվա սպասման համար:
Մենք չենք հանձնի երկրի հիմնական ճանապարհները օտարերկրյա ընկերությունների վերահսկողության տակ 99 տարով: Մեր երեխաները չպետք է դառնան դռնապաններ այն երկրում, որն իրենց պապերի հայրենիքն է: Մենք կողմ ենք ազատ առևտրին, բայց դեմ ենք, որ մեզ վերածեն գաղութի:
TRIPP-ը պետք է վերաբանակցել՝ հաշվի առնելով նաև Հայաստանի շահերը, որոնք սեղանին դրված փաստաթղթերում անտեսված են:

Քայլ չորրորդ. Պետություն. Սահմանադրություն՝ թշնամու թելադրանքով
Մեզ ասում են, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Քանի որ «այդպես է ուզում Ալի՞ևը»: Տղանե՛ր, լսո՞ւմ եք ինքներդ ձեզ: Մենք վերաշարադրում ենք երկրի հիմնական օրենքը, քանի որ դա պահանջում է այն մարդը, ով թիրախավորել է մեր գյուղերը:
Ադրբեջանը պաշտոնապես մշակել է «Վերադարձի կոնցեպցիան»: Այն ենթադրում է՝ Հայաստանի ադրբեջանականացում:

Եթե մենք դա թույլ տանք, մենք ինքներս կստորագրենք մեր և մեր թոռների դատավճիռը:

Ոչ մի փոփոխություն Սահմանադրության մեջ՝ արտաքին պարտադրանքով: Մենք չենք թաղի պետությունը, որպեսզի Երևանի պաշտոնյաները Բրյուսելում ծափահարություններ ստանան:

Մեզանում խոսում են սեփական ռազմական բյուջեի կրճատման անհրաժեշտության մասին, մինչ Բաքուն և Անկարան ավելացնում են իրենց ռազմական ծախսերը: 1,5 միլիարդ դոլար՝ ընդդեմ Ադրբեջանի 4 միլիարդի: Բարեփոխո՞ւմ: Ի՞նչ բարեփոխում: Սա կամովին դիրքերի հանձնում է՝ մեր իսկ ձեռքերով: Մենք պահանջում ենք վերանայել պաշտպանական քաղաքականությունը: Հասկացեք գլխավորը՝ ոչ ոք մեզ չի պաշտպանի, բացի մեզանից:

Քայլ հինգերորդ. Դեմոգրաֆիա. Վերջին հայը
Սա ամենասարսափելին է: «Վերադարձի կոնցեպցիան» ենթադրում է, որ Հայաստան կգան 300 հազար ադրբեջանցիներ: Նրանց կտան մեր տները, մեր հողը Նրանց կտան տեղեր պետական մարմիններում:
Սա դեմոգրաֆիական էքսպանսիա է, ինչի հետևանքով՝ նրանք կգան, մենք կհեռանանք:
Մենք արդեն քիչ ենք: Մենք հեռանում ենք՝ վախից, անելանելիությունից: Գյուղերը դատարկվում են, քաղաքները շնչահեղձ են լինում: Եվ եթե չկանգնեցնենք այս գործընթացը, եթե թույլ տանք Հայաստանում ստեղծել հզոր ադրբեջանական համայնք, ապա վերջին հայը կփակի դուռը արդեն մեր տեսանելի ապագայում

Ես չեմ սերմանում խուճապ: Ես պարզապես չգիտեմ ստել: Սա ճշմարտությունն է՝ առանց պերճախոսության: Մեզ զրկում են տարածքից, ինքնությունից, փողից, բանակից և, վերջապես, ինքնությունից:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին
Ամենադիտված