Նման բան չկա. Սուրեն Պապիկյանը՝ Ադրբեջանի նոր ներխուժման հայտարարության մասին
Քաղաքական
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց «Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանի այն հայտարարության մասին, որ ՀՀ տարածք Ջերմուկի և Գեղարքունիքի հատվածից նոր ներխուժումներ են եղել:
«Ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»,- նշեց Սուրեն Պապիկյանը:
Պապիկյանի խոսքով՝ ՀՀ-ում կան կուսակցություններ, ձևավորվում են նրանց արբանյակներ, որոնք մեկ նպատակ ունեն՝ սարսափ տարածել, իրավիճակը ապոկալիպտիկ ներկայացնել։
«Դրանք մահվան, պատերազմի և ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություն են, որոնք մեկ նպատակ ունեն՝ խաթարել Հայաստանի խաղաղության ճանապարհը»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին