ԱՄՆ-ում բենզինի գները կտրուկ աճել են
ԱՄՆ
ԱՄՆ-ում բենզինի գները հասել են 2024 թվականի սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտությունը խափանումներ է առաջացրել վառելիքի մատակարարման շղթայում։
Տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գինը բարձրացել է մինչև 3,32 դոլար մեկ գալոնի համար։ Միևնույն ժամանակ բենզինի ֆյուչերսների գինը աճել է շուրջ 27 տոկոսով, ինչը կարող է դառնալ շուկայի ամենախոշոր շաբաթական աճը 2022 թվականի մարտից ի վեր։
Էներգետիկ շուկայի վրա ճնշումն աճել է նաև նավթի մատակարարումների խափանումների պատճառով։ Ասիական նավթավերամշակող գործարանները դժվարություններ են ունենում նավթի մատակարարման հարցում, քանի որ Օրմուզի նեղուցով փոխադրումները խաթարվել են։ Բացի այդ, Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին զգուշացրել է, որ Իրանի հետ հակամարտության շարունակման դեպքում Պարսից ծոցի երկրները կարող են մի քանի շաբաթով դադարեցնել էներգակիրների արտահանումը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)