Բացահայտվել են Օրբանի նկատմամբ Զելենսկու զայրույթի պատճառները
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոշտ հայտարարությունները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին կարող են պայմանավորված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններով։ Այս մասին «Վզգլյադ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը։
Փորձագետի խոսքով՝ Վաշինգտոնի քայլերի և Եվրոպայում խորացող էներգետիկ ճգնաժամի հետևանքով Ուկրաինան կարող է բախվել բարդ իրավիճակի։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը իր ռազմական ռեսուրսների մի մասը ուղղել է Իրանի հետ կապված հակամարտությանը, ինչի պատճառով Ուկրաինային տրամադրվող զենքի մատակարարումները կարող են նվազել։
Ռարը նաև ընդգծել է, որ Եվրոպան կարող է վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը և սեփական արդյունաբերությունը փրկելու համար կրկին սկսել ռուսական էներգակիրների գնումը։ Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ, իսկ Զելենսկին իր զայրույթը ուղղում է Վիկտոր Օրբանի դեմ՝ միաժամանակ խուսափելով բացահայտ քննադատել Դոնալդ Թրամփին։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)