Բացահայտվել է Զելենսկու կորցրած գլխավոր «խաղաքարտը»
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կորցրել է իր հիմնական «խաղաքարտը»՝ Արևմուտքի ուշադրությունն ու աջակցությունը։ Այս մասին NEWS.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան, ամերիկագետ Պավել Դուբրավսկին։
Փորձագետի խոսքով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը ստիպել է ԱՄՆ-ին և Եվրամիության երկրներին իրենց ուշադրությունը տեղափոխել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Արդյունքում Վաշինգտոնը այժմ կենտրոնանում է սեփական և Իսրայելի ռազմական պաշարների պահպանման վրա, իսկ Ուկրաինային զենքի մատակարարումները կարող են ժամանակավորապես նվազել։
Դուբրավսկու գնահատմամբ՝ այս պայմաններում ուկրաինական ճգնաժամը երկրորդ պլան է մղվել միջազգային օրակարգում։ Եթե 2022–2023 թվականներին արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Ուկրաինան էր, ապա այժմ հիմնական ուշադրությունը ուղղված է Իրանի շուրջ զարգացումներին։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)