Ձերբակալել են գեներալի և ինկասատորների՝ տասնյակ միլիոնավոր դոլար տեղափոխելու կասկածանքով
Արտակարգ Պատահար
Հունգարիայի իշխանությունները ձերբակալել են յոթ Ուկրաինայի քաղաքացու, որոնք կասկածվում են փողերի լվացման մեջ։ Նրանց թվում կա նաև ուկրաինական հատուկ ծառայությունների նախկին գեներալ։ Դեպքի մասին հայտնում են եվրոպական լրատվամիջոցները։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի խոսքով՝ բոլոր ձերբակալվածները «Օշչադբանկի» աշխատակիցներ են։ Նրանք երկու ինկասատորական մեքենայով Ավստրիայի տարածքով ուղևորվում էին Ուկրաինա և տեղափոխում էին խոշոր գումարներ։ Բանկի տվյալներով՝ մեքենաներում եղել է մոտ 40 միլիոն դոլար, 35 միլիոն եվրո և մոտ 9 կիլոգրամ ոսկի։
Հունգարիայի հարկային և մաքսային ծառայությունը հայտարարել է, որ գործը կապված է փողերի լվացման լայնածավալ հետաքննության հետ։ Մինչդեռ Կիևը տեղի ունեցածը անվանել է «պետական ռեկետ» և «պատանդառություն»։ Միջադեպը տեղի է ունեցել Հունգարիայի և Ուկրաինայի միջև աճող քաղաքական լարվածության ֆոնին, երբ Բուդապեշտը սպառնում է արգելափակել Եվրամիության ֆինանսական օգնությունը Կիևին։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)