ԵՄ երկիրը ցանկանում է ավելացնել ռուսական գազի ներմուծումը
Աշխարհ
Սլովակիայի ազգային գազային ընկերությունը՝ SPP-ն, բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ՝ 2026 և 2027 թվականներին ռուսական գազի ներմուծումը մեծացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ 2025 թվականին Ռուսաստանից ստացել է իրեն անհրաժեշտ գազի միայն մոտ մեկ երրորդը։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ 2024 թվականի դեկտեմբերին դադարեցվել էր գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով։ Մինչ այդ Սլովակիայի տարեկան մոտ 3 միլիարդ խորանարդ մետր գազի ներմուծման մեծ մասը ապահովվում էր հենց ռուսական մատակարարումներով։
Գործակալության տվյալներով՝ եթե բանակցությունները հաջող ավարտվեն, Սլովակիան կարող է մինչև 2027 թվականը ռուսական գազով ապահովել իր պահանջարկի մինչև 100 տոկոսը։ Reuters-ը հիշեցնում է, որ SPP-ն, որը ապահովում է երկրի գազի պահանջարկի շուրջ երկու երրորդը, արդեն ունի «Գազպրոմի» հետ կնքված երկարաժամկետ պայմանագիր, որը գործում է մինչև 2034 թվականը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)