Եվրահանձնաժողովը արձագանքել է Օրբանի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Աշխարհ
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին անընդունելի են։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Ժիլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը հստակ ընդգծում է, որ Եվրամիության անդամ պետությունների նկատմամբ սպառնալիքները ընդունելի չեն։ Ժիլը նշել է, որ այս հարցի շուրջ շարունակվում են քննարկումները բոլոր կողմերի հետ։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ կարող է Ուկրաինայի զինված ուժերին փոխանցել Վիկտոր Օրբանի հասցեն և հեռախոսահամարը, որպեսզի զինվորականները «խոսեն նրա հետ իրենց լեզվով», եթե Բուդապեշտը չդադարի արգելափակել Ուկրաինային տրամադրվելիք Եվրամիության 90 միլիարդ եվրոյի վարկը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)