Իսրայելում մեկ բառով գնահատել են Իրանի դեմ ռազմական գործողությունը
Քաղաքական
Իսրայելում Իրանի դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ իրականացվող ռազմական գործողության ընթացքը գնահատել են որպես «էպիկական»։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Անանուն իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ գործողությունը ընթանում է ավելի հաջող, քան սպասվում էր։ Նրա գնահատմամբ՝ իրականացված հարվածների մասշտաբը և գործողությունների բարձր մակարդակի համակարգումը թույլ են տվել արագ հասնել զգալի արդյունքների։
Պաշտոնյան նշել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու, սակայն արդեն ձեռք բերված արդյունքները տպավորիչ են։ Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը անհրաժեշտ էր, որպեսզի Թեհրանը չկարողանա ձեռք բերել միջուկային զենք։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)