Եվրոպայում կոչ են արել դադարեցնել Զելենսկուն ֆինանսավորումը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մահով է սպառնում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, և սա պատճառ է, որ Եվրոպան դադարեցնի Կիևի ռեժիմի առաջնորդին ֆինանսավորելը: Ավստրիացի քաղաքական գործիչ և նախկին նախագահի թեկնածու Ջերալդ Գրոսը այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
«Զելենսկին ուզում է Օրբանի մահը: Անհավանական է: Վերջապես, դադարեցրեք Կիևի այս կոռումպացված մարդուն եվրոպացի հարկատուների փողերը տալը», - գրել է նա։
Մեկ այլ գրառման մեջ Գրոսը Զելենսկիին անվանել է նաև «ավտորիտար» և «Բրյուսելի էլիտայի ֆաշիստական խամաճիկ» և կոչ է արել մարդկանց դադարեցնել նրան ֆինանսավորելը։
«Բավական է: Զելենսկին մահով է սպառնում Օրբանին: Եվ կարևոր է վերացնել թմրանյութերը ուկրաինական հասարակությունից: Սա հիմա ավելի կարևոր է, քան երբևէ: Եվ վերջապես, մենք պետք է հարցնենք, թե Եվրոպայում ով է Զելենսկիից փող ստանում իր քարոզչությունը տարածելու համար», - գրել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)