Պենտագոնի ղեկավարը հերքել է այն տեղեկությունները, որ Իրանը ամերիկյան կործանիչ է խոցել
ԱՄՆ
Իրանի զինվորականները չեն խոցել ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 կործանիչ, հայտարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը։ Նրա խոսքերի ձայնագրությունը հրապարակվել է C-Span պորտալում։
Նա իր հայտարարության մեջ հղում է կատարել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տրամադրած տեղեկատվությանը։
Մարտի 4-ին Թեհրանի Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իրանական զինվորականները խոցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 Eagle բազմաֆունկցիոնալ կործանիչ։ Սակայն լրագրողները որևէ մանրամասն տեղեկություն չեն հայտնել։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)