ԱՄՆ-ը խոսում է առաջընթացի մասին՝ Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աշխատել խաղաղության համաձայնագրի վրա, որը պետք է վերջ դնի Ուկրաինայում պատերազմին։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանց X-ում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է հասնել «նշանակալի արդյունքների» և աշխատում է այնպիսի համաձայնագրի ուղղությամբ, որը կարող է վերջնականապես ավարտել հակամարտությունը։ Ուիթկոֆը նաև նշել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում հնարավոր է տեսանելի առաջընթաց գրանցվի բանակցությունների գործընթացում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ մարտի 5-6-ին Ռուսաստանը և Ուկրաինան իրականացնում են գերիների փոխանակում․ երկու օրում կողմերը միմյանց պետք է փոխանցեն շուրջ 500 զինծառայող։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)