Ուկրաինայի Գերագույն Ռադայում Զելենսկիին կոշտ քննադատել են Օրբանին ուղղված սպառնալիքների համար
Քաղաքական
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Վլադիմիր Արյևը հայտարարել է, որ վարչապետ Վիկտոր Օրբանին սպառնալով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կամ «հիմարություն է անում», կամ գիտակցաբար օգնում է Հունգարիայի առաջնորդին։ Այս մասին նա ասել է ֆրանսիական Le Monde պարբերականին։
Ավելի վաղ՝ մարտի 5-ին, Զելենսկին հայտարարել էր, որ կարող է Ուկրաինայի զինված ուժերին փոխանցել Օրբանի հասցեն, որպեսզի զինվորները «խոսեն նրա հետ իրենց լեզվով»։ Այդ հայտարարությունը հնչել էր այն ֆոնին, որ Բուդապեշտը շարունակում է արգելափակել Եվրամիության կողմից Կիևին նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկը։
Միաժամանակ Զելենսկու կուսակցությունում՝ «Ժողովրդի ծառա»-ում, նախագահի խոսքերը ներկայացրել են որպես քաղաքական և անձնական արձագանք Հունգարիայի գործողություններին։ Պատգամավոր Բոգդան Յարեմենկոյի խոսքով՝ Բուդապեշտի քայլերը, ներառյալ եվրոպական վարկերի արգելափակումը և ուժի կիրառման մասին հայտարարությունները, վտանգ են ստեղծում Ուկրաինայի գոյության համար։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)