Բացահայտվել է Լիոնել Մեսսիի հսկայական աշխատավարձը ԱՄՆ-ում
Սպորտ
Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ԱՄՆ-ում «Ինտեր Մայամի» ակումբում տարեկան կարող է ստանալ մինչև 80 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ակումբի համասեփականատեր Խորխե Մասին։
Մասի խոսքով՝ նման բարձր աշխատավարձը պայմանավորված է նրանով, որ բարձր մակարդակի ֆուտբոլիստները մեծ ներդրումներ են պահանջում, ուստի ակումբին անհրաժեշտ են համաշխարհային մակարդակի հովանավորներ։ Նա ընդգծել է, որ Մեսսին լիովին արժե իրեն վճարվող յուրաքանչյուր դոլարը։
38-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր Մայամի» տեղափոխվել է 2023 թվականին և թիմի հետ 2025-ին դարձել է ԱՄՆ-ի գլխավոր ֆուտբոլային լիգայի՝ MLS-ի չեմպիոն։ Մեսսիի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2028 թվականի դեկտեմբերը։ Նա ութ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին և 2022 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)