Fox News․ ԱՄՆ-ը ծրագրում է վերահսկողություն սահմանել Իրանի նավթային պաշարների նկատմամբ
ԱՄՆ
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վաշինգտոնը կարող է ձգտել վերահսկողություն հաստատել Իրանի խոշոր նավթային պաշարների նկատմամբ։ Այդ մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ էներգետիկ գերակայության ազգային խորհրդի գործադիր տնօրեն Ջարրոդ Էյգենը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների նպատակը Իրանի նավթային պաշարները «ահաբեկիչների ձեռքից վերցնելն» է։ Էյգենը նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է վերահսկել այդ ռեսուրսները և փոխել տարածաշրջանում էներգետիկ հավասարակշռությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցներում հետաքրքրություն է ցուցաբերել Իրանի տարածքում ամերիկյան զինուժ տեղակայելու հնարավորության նկատմամբ։ Նա նաև չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է համագործակցել Իրանի նոր կառավարության հետ նավթի արդյունահանման ոլորտում՝ նման ձևաչափով, ինչպես այժմ համագործակցում է Վենեսուելայի հետ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)