Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «շատ ուժեղ հարվածի» մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը մոտ ժամանակում «շատ ուժեղ հարված» կստանա։ Նա այդ մասին գրել է իր Truth Social սոցիալական հարթակում՝ առանց մանրամասնելու, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։
Թրամփի գրառման մեջ չի նշվում՝ արդյոք խոսքը վերաբերում է ռազմական գործողության, նոր հարվածների կամ այլ քայլերի։ Սակայն նրա հայտարարությունը հնչել է Իրանի շուրջ շարունակվող ռազմական լարվածության ֆոնին։
Վերջին օրերին տարածաշրջանում իրավիճակը սրվել է, քանի որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շարունակում են ռազմական գործողությունները Իրանի դեմ, իսկ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում տարածաշրջանի տարբեր ռազմական օբյեկտների։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)