Բրիտանիան հաստատել է՝ Ուկրաինայում ունի ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոններ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Ուկրաինայի տարածքում գործում են բրիտանական ռազմական տեխնիկայի վերանորոգման և սպասարկման օբյեկտներ։ Գերատեսչության տվյալներով՝ ներկայումս շահագործվում է նման չորս արտադրամաս։
Այս կենտրոններում իրականացվում է ռազմական տեխնիկայի սպասարկում, վերանորոգում և արդիականացում։ Աշխատանքներն իրականացվում են բրիտանական պաշտպանության նախարարության պայմանագրերով՝ բրիտանացի և ուկրաինացի մասնագետների մասնակցությամբ։ Այստեղ վերանորոգվում են նաև Ուկրաինային փոխանցված զրահամեքենաներ՝ այդ թվում CVR-T զրահափոխադրիչներ, Hunsy աջակցող մեքենաներ և L119 թեթև հրետանի։
Նշվում է նաև, որ արդեն ծրագրավորման փուլում է հինգերորդ նման արտադրամասի ստեղծումը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին՝ օգտագործելով բարձր ճշգրտության հեռահար զենք և հարվածային անօդաչուներ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)